Դավիթ Իշխանյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախկին 3 նախագահների հետ
Օգոստոսի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
նախագահ Դավիթ Իշխանյանի և ԱԺ նախկին 3 նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի
և Արթուր Թովմասյանի հանդիպումը․ հայտնում են Արցախի խորհրդարանից։
Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը կարևորել է
նախկին նախագահների հետ փորձի փոխանակումը խորհրդարանի հետագա գործունեության համար:
Նա նշել է,որ նման ձևաչափով հանդիպումները օրինակ պետք է հանդիսանան պետական մյուս
օղակների համար:
Իշխանյանը հանդիպմանն անդրադարձել է իր պաշտոնավարման մեկշաբաթյա
գործունեությանը, նշել, որ խորհրդարանի ներքին աշխատանքներին զուգահեռ որոշ նախաձեռնություններ
են ցուցաբերել, որոնք միտված են առկա խնդիրներին ու մարտահրավերներին: ԱԺ նախագահի
փոխանցմամբ՝ աշխատանքներ են ընթանում խորհրդարանական դիվանագիտության ոլորտում այլ
երկրների հետ 8 բարեկամական խմբերի ու շրջանակների ակտիվացման ուղղությամբ:
Հանդիպմանը ԱԺ նախագահը խոսել է նաև ՀՀ խորհրդարանի հետ հարաբերությունների
աշխուժացման մասին: