23 Օգս
2025
33° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն աշխատանքից ազատել է ֆինանսների նախարարին

Թրամփն աշխատանքից ազատել է ֆինանսների նախարարին

ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Մայքլ Ֆոլքենդերը լքել է իր պաշտոնը, քանի որ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, նա չի կիսում իր տեսակետները. հայտնում է The Wall Street Journal-ը։

Ըստ տեղական լրատվամիջոցների Թրամփի դժգոհության պատճառներից մեկը Ֆոլքենդերի հակամարտությունն էր Բիլլի Լոնգի հետ, որը 2025 թվականի հունիսի կեսերից մինչև օգոստոսի սկիզբը գլխավորել է ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությունը։ Բացի այդ, Թրամփին դուր չէր եկել  այն փաստը, որ Ֆոլքենդերը և  Միացյալ նահանգների ֆինանսների նախկին նախարար Սթիվեն Մնուչինը ունեն ֆինանասական քաղաքականության միևնույն մոտեցումը։ Թրամփը նախկինում քննադատել էր Մնուչինին՝ Ջերոմ Փաուելին իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ նշանակելու խորհուրդ տալու համար։

Ֆոլքենդերը հրաժարական է տվել օգոստոսի 21-ին՝ պաշտոնում հինգ ամիս աշխատելուց հետո։ Ո՛չ ֆինանսների նախարարությունը, ո՛չ էլ Ֆոլքենդերը անձամբ չեն նշել հեռանալու պատճառը։ Սակայն մեկ ամիս առաջ Թրամփը սկսել է իր վարչակազմի անդամներին ասել, որ դժգոհ է Ֆոլքենդերից։ Ի վերջո, նա խնդրել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին իր տեղակալին վարչական արձակուրդի ուղարկել, ապա կազմակերպել նրա ազատումը։ 

Ռազմագերիներ