23 Օգս
2025
33° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Ռուսաստանում կորոնավիրուսի նոր տարբերակով՝ «ստրատուս»-ով վարակման դեպքերի թիվն աճում է. այս մասին TACC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

«Վարակի դեպքերի թիվն ամեն օր ավելանում է։ Ներկայումս կա 384 դեպք»,- ասել է Պոպովան։

Պոպովան նշել է, որ վարակի «շերտավոր» ձևը մեղմ է,  և հիվանդության կլինիկական դրսևորման առումով որևէ անսովոր բան չի բերել։

«Կորոնավիրուսային վարակի հետևանքները կարող են տարբեր լինել, և պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել` լավ հոգ տանելով սեփական առողջության մասին»,- հավելել է նա։

Հուլիսի 29-ին Ռուսաստանի առողջապահության նախարարության Պիրոգովի անվան համալսարանի «Մոր և մանկան առողջության ինստիտուտ»-ի վարակիչ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Ռտիշչևը հայտարարել է , որ COVID-19-ի նոր «stratus» շտամը առաջացնում է հիվանդություն, որը փոխանցվում է որպես սուր շնչառական վիրուսային վարակի թեթև ձև։

Ավելի վաղ  համաճարակաբան, ՌԴ ԳԱ  ակադեմիկոս  Գենադի Օնիշչենկոն հայտարարել էր, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է սպասվում։

Ռազմագերիներ