23 Օգս
2025
33° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա 

Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա 

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմնակիցները հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա՝ օգտագործելով հիպերձայնային բալիստիկ հրթիռ, որը թափանցել է Իսրայելի ՀՕՊ համակարգերի միջով։ Այս մասին հայտնել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք հարձակվել են Լոդ օդանավակայանի վրա ՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը՝ հաղթահարելով Իսրայելի ՀՕՊ համակարգերը», – ասել է Սարիան, հեռարձակել է հուսիթներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։

 Նրա խոսքով՝ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, և հրետակոծության արդյունքում օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։

«Հութիների անօդաչու ինքնաթիռները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում գտնվող երկու թիրախների: Սարքերը նույնպես հասել են իրենց նախատեսված նպատակներին»,- նշել է «Անսար Ալլահ»-ի ռազմական ներկայացուցիչը։

Ուրբաթ  Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները գրանցել են Եմենի տարածքից հրեական պետության ուղղությամբ հրթիռի արձակում, և մի շարք տարածքներում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։

Ռազմագերիներ