
ԱՄՆ հատուկ դեսպանորդը կժամանի Ուկրաինա
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը նախատեսում է ժամանել Ուկրաինայի մայրաքաղաք․ հայտնում է Reuters-ի թղթակից Գրեհեմ Սլեթերին՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Նա նաև առաջնորդների հետ կքննարկի այս շաբաթվա դիվանագիտական եռուզեռը։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն, Ուկրաինան և Եվրոպան համաձայնության են գալիս անվտանգության երաշխիքների շուրջ», – հավելել է լրագրողը:
Սլեթերին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը, կմասնակցի Ուկրաինայի անկախության օրվան նվիրված աղոթքի նախաճաշին և արարողություններին` օգոստոսի 24-ին: