
Ձերբակալվել է բլոգեր Արսեն Մարգարյանը
Ռուսաստանաբնակ հայ բլոգերը ձերբակալվել է Բելառուսի հետ սահմանին, երբ բեռնախցիկում թաքնված փորձել է հատել սահմանը․ գրում են ռուսական ԶԼՄ–ները։
Ռուսաստանի դատախազությունը հայտնել է, որ բլոգեր Արսեն Մարգարյանի մասնակցությամբ տեսազրույց է գտել, որի ընթացքում վերջինս ահաբեկչության գաղափարախոսության և պրակտիկայի ճշգրտության վերաբերյալ ամուր դիրքորոշում ձևավորելով՝ հրապարակային կոչեր է արել Ռուսաստանի տարածքում և նրա քաղաքացիների դեմ անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական գործունեության իրականացման համար։