24 Օգս
2025
37° c ԵՐԵՎԱՆ
32° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի են դարձել ռուսական կործանիչի մասնակցությամբ գիշերային միջադեպի մանրամասները

Հայտնի են դարձել ռուսական կործանիչի մասնակցությամբ գիշերային միջադեպի մանրամասները

Հայտնի են դարձել Արշակունյաց պողոտայում «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպի մանրամասները. գրում է Sputnik Armenia-ն։

Համաձայնեցված ցամաքային փոխադրման ժամանակ կոշտ կցորդիչի տարրը խափանվել է, և ինքնաթիռը սահել է։ Փոխադրումն իրականացվել է ՆԳՆ պարեկային ծառայողների և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ձեռնարկված գործողությունների արդյունքում երթևեկությունը տևական ժամանակով չի արգելափակվել, ինքնաթիռը չի տուժել, ցանկապատը՝ նույնպես: Կցորդիչի վերականգնումից հետո փոխադրումը շարունակվել է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ oգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:15-ի սահմաններում  ռուսական կործանիչը Արշակունյաց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա՝ ճաղավանդակին։

 

Ռազմագերիներ