
Պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. զոհ և տուժածներ կան
Մոսկվայի Կենտրոնական մանկական խանութի շենքում գազի բալոնի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, կա 3 վիրավոր։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները շրջափակել են Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութի շենքը, ոստիկանները հերթապահում են։
Դեպքի վայր են ժամանել մինչև տասը շտապօգնության մեքենա և հրշեջ մեքենաներ։