24 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մահացել է կինոռեժիսոր Արա Խանջյանը

Մահացել է կինոռեժիսոր Արա Խանջյանը

Կյանքից հեռացել է Արա Խանջյանը․ տեղեկացնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։

«Սիրելի մարդ, աննկարագրելի խորը մարդ, գիտակ, լուռ, համեստ, անպաթոս մարդ, ազատ մարդ ու ՄԱՐԴ ընդհանրապես։

Արայի անսպասելի կորուստը մեծ կորուստ էր հայ կինոյի, հայ մշակույթի համար։

Մեծ կորուստ էր մարդկանց երկրի համար։

Արան նվիրյալ մարդ էր։ Նվիրյալ գործին, ընտանիքին, ընկերներին, սիրելի երկրին։

Հոգիդ լույսերի մեջ, սիրելի ԱՐԱ ԽԱՆՋՅԱՆ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ