
Հուսիները կանխել են Եմենի մայրաքաղաքի վրա Իսրայելի հարձակումը
Եմենի հուսիները կանխել են մայրաքաղաք Սանայի վրա Իսրայելի օդային հարձակման մեծ մասը․ հայտարարել է Հուսիների տեղեկատվական ծառայության ղեկավարի տեղակալ Նասրուդդին Ամերը։
«ՀՕՊ-ին հաջողվել է կանխել սիոնիստականագրեսիայի մեծ մասը, բախվել նրա մի շարք մարտական ստորաբաժանումների հետ և ստիպել նրանց հեռանալ», – գրել է Ամերը X սոցիալական ցանցում՝ հավելելով, որ օգտագործվել են նաև տեղական արտադրության ՀՕՊ համակարգեր։
Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և նրա շրջակայքին, լսվել են պայթյուններ։ Ավիահարվածների թիրախում են եղել Սանայի նախագահական պալատի մոտ գտնվող ռազմական ճամբարը, էլեկտրակայանը և նավթային ընկերությանը պատկանող կայանը։