26 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննարկել Արցախին օգնություն տրամադրելու հարցն ու Ալիևին զգուշացնել հնարավոր պատժամիջոցների մասին․ Ադամ Շիֆի կոչը՝ ԱՄՆ նախագահին

Քննարկել Արցախին օգնություն տրամադրելու հարցն ու Ալիևին զգուշացնել հնարավոր պատժամիջոցների մասին․ Ադամ Շիֆի կոչը՝ ԱՄՆ նախագահին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում
ԱՄՆ միջամտության անհրաժեշտության վերաբերյալ նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ
Ջո Բայդենին:

Նա ԱՄՆ նախագահին հորդորել է  ուղղորդել ՄԱԿ-ում ԱՄՆ
առաքելությանը ղեկավարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որով Ադրբեջանին կոչ
կանեն անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները՝ նախատեսելով
ՄԱԿ-ի փորձագետների թիմ տեղակայել Արցախում՝ տեղեկատվություն հավաքելու և զեկույց պատրաստելու
մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Նա կոչ է արել Նաև պատժել
Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կոպտագույն
խախտումների համար:

«Ուղղորդել ԱՄՆ ՄԶԳ-ին (USAID) և Պաշտպանության նախարարությանը՝
գնահատելու ԱՄՆ-ի կողմից հնարավոր տարբերակներ՝ ցամաքային կամ օդային ճանապարհով օգնություն
տրամադրելու Արցախին՝ կանխելու սովի իրական սպառնալիքը և խուսափելու անմեղ քաղաքացիական
անձանց մահերից»:

Կոնգրեսաանը Ջո Բայդենին կոչ է արել նաև անձամբ զանգահարել Ալիևին
և կոչ անել վերացնել շրջափակումը։ Զգուշացնել նրան, որ կլինեն հետևանքներ, ներառյալ
պատժամիջոցների կիրառումը, վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության կրճատումը,
եթե շրջափակումը շարունակվի: