25 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆիդանը հանդես է եկել ՄԱԿ-ում Իսրայելի մասնակցության դադարեցման պահանջով

Ֆիդանը հանդես է եկել ՄԱԿ-ում Իսրայելի մասնակցության դադարեցման պահանջով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ջիդայում Գազայի իրավիճակի վերաբերյալ կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ նիստում հանդես է եկել կոչով՝ քննարկելու Իսրայելի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներից հեռացման հարցը. գրում է ТАСС-ը: 

«Եթե հրադադարը չապահովվի առաջիկայում, ապա Իսրայելը կշարունակի իր օկուպացիոն ծրագրերը և կուժեղացնի ոճրագործությունները։ Մենք պետք է միավորենք մեր ջանքերը՝ միջազգային ճանաչումը պահպանելու և ընդլայնելու, ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության հարց բարձրացնելու և միաժամանակ Իսրայելի՝ Գլխավոր ասամբլեայից հեռացման նախաձեռնություն առաջ տանելու համար», – հայտարարել է Ֆիդանը՝ նախագահելով նիստը։

Նա ընդգծել է Գազայի վերականգնման անհրաժեշտությունը արաբա-իսլամական երկկողմ համաձայնագրերի շրջանակում, նաև Պաղեստին պետության ինստիտուտների ամրապնդման կարևորությունը։

«Նրանց անհրաժեշտ է ֆինանսական, տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն։ Այս ոլորտներում ցանկացած թուլություն սպառնում է խաթարել մեր գոյության իմաստը։ Ավելին, Իսրայելի ագրեսիան սահմանափակված չէ միայն Պաղեստինով։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռեժիմի հաճախակի անօրինական հարձակումները Սիրիայի, Լիբանանի և Իրանի վրա բացահայտում են մեր տարածաշրջանի ապակայունացման ավելի լայն ու վտանգավոր ծրագրեր։ Եթե այս անխոհեմ ուղին չկասեցվի, այն կվտանգի Մերձավոր Արևելքն ու այլ տարածաշրջաններ», – նշել է նա։

Ֆիդանի խոսքով՝ կշարունակվի նաև Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի ջանքերով իրականացվող խաղաղ գործընթացի աջակցությունը։

Ռազմագերիներ