
Իլոն Մասկը ներկայացրել է Microsoft-ի մրցակցին
ԱՄՆ-ում Իլոն Մասկի xAI ընկերությունը դիմել է Macrohard ապրանքանիշի գրանցման համար, որը կզբաղվի արհեստական բանականության վրա հիմնված ծրագրային ապահովմամբ. հայտնել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում:
Նախագիծը ստեղծվում է Microsoft-ի նման ավանդական ծրագրային ապահովման ընկերություններին մրցակցելու համար: Macrohard-ը կզբաղվի արհեստական բանականությամբ աշխատող ծրագրերով և ամպային ծառայություններով, որտեղ կձեւավորվեն AI գործակալներ՝ մարդկային մտածողությունը կրկնօրինակելու, նաև խոսք և տեքստ ստեղծելու համար:
Ապրանքանիշի գրանցման դիմումը ներկայացվել է ԱՄՆ-ում 2025թ. օգոստոսի 1-ին: xAI ընկերությունը հիմնադրվել է 2023թ. հուլիսի 12-ին, և Մասկի խոսքով, ընկերության հիմնական նպատակն է «հասկանալ տիեզերքի իրական բնույթը»: Ընկերության հիմնական ինժեներական թիմը կազմված է առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ OpenAI, Google DeepMind, Google Research, Microsoft Research, Tesla և Twitter-ի մասնագետներից:
Նշենք, որ Մասկի այլ ընկերությունները նախկինում դատական գործընթացներ են սկսել Apple-ի և OpenAI-ի դեմ, ինչը ցույց է տալիս նրա ակտիվ գործունեությունը տեխնոլոգիական ոլորտում և մրցակցության մեջ նոր դիրքեր գրավելու ցանկությունը: