ԱՄՆ-ն ողջունել է հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակումը
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք
բերված համաձայնությունը 34 պահվող անձանց ազատ արձակելու վերաբերյալ․
X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է խաղաղության
համաձայնագիրն ավարտին հասցնելու և հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք
ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի Հարավային Կովկասի
ժողովուրդների համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերը»,-գրել
է նա։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանն
ու Հայաստանը պայմանավորվել են 32 հայ ռազմագերիների և Հայաստանում գտնվող 2 զինծառայողների
վերադարձի մասին։