26 Օգս
2025
33° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ. հիմնական իրադարձությունները՝ օգոստոսի 26-ին

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ. հիմնական իրադարձությունները՝ օգոստոսի 26-ին

Ուկրաինայի Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 82-ամյա կին, ևս երեք մարդ վիրավորվել է. գրում է Al Jazeera-ն` հղում անելով Խարկովի մարզպետ Օլեգ Սինեգուբովին: 

Դոնեցկի մարզում ռուսական հարվածներից մեկ մարդ է մահացել, երեքը վիրավորվել են. տեղեկացրել է մարզպետ Վադիմ Ֆիլաշկինը։

Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանում ռուսական անօդաչուների և հրետակոծության հետևանքով վիրավորվել է փրկարար և վնասվել է հրշեջ մեքենա. հայտնել է մարզպետ Սերգեյ Լիսակը։

Լուգանսկի շրջանում ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են. գրում է ռուսական ТАСС գործակալությունը։

Նույն աղբյուրը հաղորդում է, որ ռուսական ուժերը մեկ օրում խփել են 151 ուկրաինական անօդաչու և չորս ավիառումբ, նաև ոչնչացրել երկու հրթիռային կայան։

Ուկրաինական հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է և երկուսը վիրավորվել են ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի շրջանում. գրել է ռուսների նշանակած մարզպետ Վլադիմիր Սալդոն տելեգրամի իր ալիքում:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց ուժերը գրավել են Դնեպրոպետրովսկի մարզի Զապորիժկե բնակավայրը։

Ռազմագերիներ