
Հնդկաստանը կրճատում է ռուսական նավթի գնումները ԱՄՆ ճնշման ներքո
Հնդկաստանի խոշոր նավթավերամշակողները, այդ թվում՝ Reliance Industries-ը, հոկտեմբերից պլանավորում են ռուսական նավթի ներմուծումը նվազեցնել մինչև օրական 1,4–1,6 միլիոն բարել։ Սա ավելի քիչ է, քան 2025-ի առաջին կեսին ներմուծված օրական 1,8 միլիոն բարելը. գրում է Bloomberg-ը:
Կրճատումը պայմանավորված է ԱՄՆ-ի որոշմամբ՝ կրկնապատկել Հնդկաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը։ Վաշինգտոնը կարծում է, որ Հնդկաստանի ռուսական նավթի գնումները օգնում են Ռուսաստանին շարունակել պատերազմը Ուկրաինայում։
Սակայն Նյու Դելին չի պատրաստվում ամբողջությամբ դադարեցնել առևտուրը Մոսկվայի հետ։ Եթե Հնդկաստանը և ԱՄՆ-ն կարողանան հասնել նոր առևտրային համաձայնության, նավթի գնումների ծավալները կարող են նորից փոխվել։