16 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն ակնարկել է, որ Պենտագոնը կվերանվանվի Պատերազմի նախարարություն

Թրամփն ակնարկել է, որ Պենտագոնը կվերանվանվի Պատերազմի նախարարություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ իր վարչակազմը, հավանաբար, առաջիկա օրերին կփոխի Պաշտպանության նախարարության անվանումը՝ դարձնելով Պատերազմի նախարարություն. հայտնել է Politico-ն։

Թրամփի խոսքով՝ «հավանաբար» մոտ մեկ շաբաթից Պենտագոնին կվերադարձնեն իր ավելի ագրեսիվ անվանմանը, որը նախկինում կրում էր։ Նա և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, որը խոստացել է վերականգնել նախարարության «զինվորական էթոսը», բազմիցս ափսոսանք են հայտնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած անվանափոխության համար։

«Ես չեմ ուզում ունենալ միայն Պաշտպանության նախարարություն։ Մենք նաև հարձակում ենք ուզում», – նշել է նախագահը։

Պատերազմի նախարարությունը գոյություն է ունեցել 1789 թվականից մինչև 1947 թվականը, երբ Թրումանի վարչակազմը բաժանեց այն բանակի և ռազմաօդային ուժերի, և միացրեց ժամանակվա անկախ ռազմածովային ուժերին։ Նախկին նախագահ Հարրի Թրումանը նոր կաբինետային մակարդակի գործակալությունը նանվանեց Պաշտպանության նախարարություն։

Թրումանը մտադիր էր անվանափոխությունը Պենտագոնի ղեկավարին տալ ավելի կենտրոնացված լիազորություններ զինված ուժերի առանձին ճյուղերի, մասնավորապես՝ ռազմածովային ուժերի նկատմամբ, որը զգալի անկախություն ուներ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։

Վերջին շաբաթներին Թրամփն ակնարկել է անվանումը վերադարձնելու հնարավորության մասին՝ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հեգսեթին անվանելով իր «Պատերազմի նախարար» և նշելով, որ քաղաքական կոռեկտությունն է ստիպել փոխել այդ անվանումը։

 

Ռազմագերիներ