26 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական քաղաքների ղեկավարներն Իմամօղլուին աջակցելու համար կմեկնեն Ստամբուլ

Եվրոպական քաղաքների ղեկավարներն Իմամօղլուին աջակցելու համար կմեկնեն Ստամբուլ

«Եվրոպայի քաղաքների միության» (Eurocities) նախագահն ու Եվրախորհրդարանի անդամ Դարիո Նարդելլան հայտարարել են մի քանի եվրոպացի քաղաքապետի հետ միասին հաջորդ շաբաթ Ստամբուլ մեկնելու մտադրության մասին․ գրում է Ermenihaber-ը։

Վերջիններս նշել են, որ Ստամբուլ են գնալու Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ և Ստամբուլի նախկին քաղաքապետ, այժմ կալանվորված Էքրեմ Իմամօղլուին և բանտարկված այլ քաղաքապետերին աջակցելու նպատակով:

«Եվրոպացի քաղաքապետերը հաջորդ շաբաթ կգան Ստամբուլ, ցույց  կտան համերաշխություն և կպահանջեն անհիմն կերպով կալանավորվածների ազատ արձակում:

Եվրամիությունը չի կարող աչք փակել այս իրավիճակի վրա: Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ոտնահարող կառավարությունների հետ ունեցած առևտրային համաձայնագրերը չպետք է իրականացվեն»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

 

Ռազմագերիներ