27 Օգս
2025
34° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը և Էրդողանը կարող են հանդիպել Չինաստանում

Պուտինը և Էրդողանը կարող են հանդիպել Չինաստանում

Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները հնարավոր է հանդիպեն Չինաստանում օգոստոսի վերջին կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում. գրում է РИА Новости-ն, հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։ Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք դա կլինի լիարժեք բանակցություններ, թե՝ ոչ։

Ավելի վաղ,  թուրք դիվանագետները հաղորդել էին, որ մեծ հավանականությամբ Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, որը կանցկացվի Չինաստանում օգոստոսի վերջին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ չորսօրյա այցով կմեկնի Չինաստան, որտեղ նախատեսված են լայնածավալ բանակցություններ Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների միջև:

«Ընդհանուր առմամբ՝ հաշվի առնելով ՌԴ և Թուրքիայի առաջնորդների անձնական հարաբերությունները, հնարավոր է ողջունեն իրար կամ կարճ զրույց ունենան», – ասել է թուրքական աղբյուրը։

Ռազմագերիներ