26 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը փորձում է կոտրել հայրենասերներին՝ ինչպես Ալիևն է փորձում կոտրել արցախցիներին․ Հայկ Մամիջանյան

Իշխանությունը փորձում է կոտրել հայրենասերներին՝ ինչպես Ալիևն է փորձում կոտրել արցախցիներին․ Հայկ Մամիջանյան

Մի երկրում, որտեղ դատարանի դահլիճում այլախոհի են սպանել, դատարանից
ակնկալիքները շատ բարձր լինել չեն կարող. այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ»
խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Արմեն Աշոտյանը մեղավոր է մի բանում, որ հայրենասեր է, դա իշխանությունների
կարծիքով այս պահին ամենածանր հանցագործությունն է։ Բոլորին, ովքեր գործում են այդ
հանցագործությունը,  իշխանությունները փորձում են կոտրել, բայց այդպիսի տոկունությամբ
մարդկանց կոտրել հնարավոր չէ։ Նմանօրինակ գործելաոճ է որդեգրել նաև Ալիևը, փորձում
է կոտրել Արցախի մեր եղբարներին և քույրերին»,- ասաց նա։

Մամիջանյանի խոսքով՝ Արմեն Աշոտյանը որևէ կապ չունի իրեն մեղսագրվող
արարքի հետ։ «Այն ձայնագրությունների մեջ, որ հրապարակել էր ՔԿ-ն, Արմեն Աշոտյանի ձայնը
չկար, ու որ ամենակարևորն է՝ Քննչական կոմիտեն դրանք ունի փետրվարից, թե ինչու Աշոտյանը
կալանավորվեց հունիսին, թող հանրությունը որոշի։ Իշխանություններին պետք չեն այնպիսի
մարդիկ, որոնք ունեն միջազգային կապեր ու գործընկերներ»,- նշեց Մամիջանյանը: