12 Հոկ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով, ինչ Սամվել Կարապետյանը և Միքայել սրբազանը. Արամ Վարդևանյան

Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով, ինչ Սամվել Կարապետյանը և Միքայել սրբազանը. Արամ Վարդևանյան

Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով, ինչ Սամվել Կարապետյանը և Միքայել սրբազանը. գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Այսինքն՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական վարույթով: Քրեական օրենսգրքի այդ հոդվածը միջին ծանրության է և նման դեպքերում անձանց պարզապես չեն կալանավորում կանխատեսական ռիսկեր գրելով, քանի որ այդ արարքի համար պատիժ կարող է լինել պարզապես տուգանքը:

Ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքի պայմաններում մարդկանց արտահայտած կարծիքի, քննադատության համար չեն կալանավորում, քրեական վարույթներ չեն նախաձեռնում, չեմ բացառում, որ նույնիսկ Սոմալիում այլևս դրա համար չեն կալանավորում: Հետևաբար Ռ. Հակոբյանի կալանքը, բնականաբար, պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում, ինչն իրապես ապահովեց Դատարանը»,-գրել է Վարդևանյանը:

Ռազմագերիներ