27 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի պատրաստվում լքել իր պաշտոնը` Գերմանիայի նախագահ դառնալու համար

Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի պատրաստվում լքել իր պաշտոնը` Գերմանիայի նախագահ դառնալու համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի պատրաստվում լքել իր պաշտոնը, որպեսզի զբաղեցնի Գերմանիայի նախագահի աթոռը. փոխանցում է Euronews-ը:

«Նախագահ ֆոն դեր Լայենը լիովին կենտրոնացած է Եվրոպական հանձնաժողովի նախագահի իր պարտականությունների վրա. նա հասանելի չէ այլ գործառույթների իրականացման կամ պաշտոնի համար», – Euronews-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսնակ Պաուլա Պինյոն։

Ավելի վաղ Գերմանական լրատվամիջոցները գրում էին, որ Բեռլինի իշխանական շրջանակները կարծում են, որ ֆոն դեր Լայենը լավ հնարավորություն ունի փոխարինելու Գերմանիայի գործող նաաագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2027 թվականին։

Ռազմագերիներ