
Արգենտինայի նախագահի վրա քարեր են նետել քարոզաշարվի ժամանակ
Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին ստիպված է եղել շտապ ընդհատել Լոմաս դե Սամորա քաղաքում ընթացող քարոզարշավն այն բանից հետո, երբ ցուցարարները քարեր և շշեր են նետել նրա ավտոշարասյան վրա։
Դեպքը տեղի է ունեցել, երբ Մայլին բաց տանիքով մեքենայով ողջունել է քաղաքի բնակիչներին։ Այդ պահին նրա կողմնակիցների, ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, որոնց ընթացքում նախագահի մեքենայի վրա քարեր և այլ առարկաներ են նետվել։ Պետության ղեկավարի անվտանգության ծառայությունը որոշել է շտապ տարհանել նրան դեպքի վայրից։
Նախագահի մամուլի խոսնակ Մանուել Ադորնին հայտնել է, որ զոհեր չկան։ Նա անկարգությունների համար մեղադրել է նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների կողմնակիցներին։
Քարոզարշավը անցկացվում էր Բուենոս Այրեսի նահանգի օրենսդիր ժողովի ընտրությունների համար, որը նախատեսված է սեպտեմբերի 7-ին։