Գյումրի-Լանջիկ ճանապարհի վթարից զոհվածները միկրոավտոբուսի 10 ուղևորներն ու վարորդն են եղել
Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի
դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել
է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ավտովթարի հետևանքով տեղում
մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։
5 ուղևոր, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական
վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից
փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։
Այս պահին դեռևս հնարավոր չի եղել բուժհաստատություն տեղափոխված
անձանց հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ’ առողջական վիճակով պայմանավորված
դրա անհնարինության պատճառով։