28 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Իրանի իրավիճակը և Գազայի հարցը

Իսրայելի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Իրանի իրավիճակը և Գազայի հարցը

Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին «երկրի նկատմամբ տարիների ընթացքում ցուցաբերած հաստատուն աջակցության» համար, նաև «Իսրայելի հանդեպ նախագահ Թրամփի վարչակազմի պարզ ու դրսևորված աջակցության» համար. գրում է The Times of Israel-ը:

Դիվանագետները քննարկել են «Արևելյան Միջերկրական տարածաշրջանում առկա տարբեր մարտահրավերներն ու հնարավորությունները», նշում է Սաարի գրասենյակը։

Իսրայելը հաղորդում է, որ քննարկված հարցերի շարքում ներառել էին՝ «Իրանին առնչվող խնդիրները՝ երկկողմ գործակցության շրջանակներում իրանական միջուկային սպառնալիքը վերացնելու հարցը, ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայում ընթացող պատերազմը, նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա քննարկումները։ Կողմերը նաև քննարկել են միջազգային հարթակներում Իսրայելի դեմ քայլերի հետ պայքարի հնարավորությունները»։

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են «Գազայի, Լիբանանի և Սիրիայի հետ կապված կարևոր հարցեր»։

Ռուբիոն առանձնացրել է նաև «Իրանի վնասակար ազդեցության դեմ պայքարի կարևորությունը», և հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը համաձայնել են՝ «երկրների միջև շարունակվող խորը գործակցությունը տարածաշրջանի անվտանգության և բարեկեցության համար կենսական է»։

Ռազմագերիներ