
Ռուսաստանը թիրախավորել է ԵՄ դիվանագետներին, վնասել է դեսպանատան շենքը․ Ուկրաինայի ԱԳՆ
Ռուսաստանի կողմից Կիևի վրա հարվածի հետևանքով վնասվել է ԵՄ ներկայացուցչության շենքը. հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը թիրախավորել է դիվանագետներին, ինչը Վիեննայի կոնվենցիայի ուղղակի խախտում է. «Սա պետք է դատապարտվի ոչ միայն ԵՄ–ի, այլև ամբողջ աշխարհի կողմից»։
Ուկրաինան համերաշխություն է հայտնել ԵՄ ներկայացուցիչների հետ և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է, որ Ռուսաստանի կողմից Կիևի վրա հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։
Ըստ նրա՝ վիրավորվել է 48 մարդ։