28 Օգս
2025
33° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոստան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում ԵՄ առաքելության վրա հարձակման համար

Կոստան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում ԵՄ առաքելության վրա հարձակման համար

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան Ռուսաստանին մեղադրել է Կիևում ԵՄ առաքելության շենքի վրա հարձակման համար:

X սոցիալական ցանցի իր էջում պաշտոնյան գրել է, որ  ԵՄ առաքելության շենքը վնասվել է, ենթադրաբար, Ռուսաստանի զինված ուժերի կողմից «դիտավորյալ հարվածի» հետևանքով։

«ԵՄն չի տրվի սպառնալիքներին: Ռուսաստանի ագրեսիան միայն ամրապնդում է մեր վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային և նրա ժողովրդին», – գրել է Կոստան:

Նշենք, որ Ուկրաինայի ԱԳՆն հայտարարություն է տարածել, որ ռուսական հարվածների հետևանքով այսօր վնասվել է Կիևում ԵՄ ներկայացուցչության գրասենյակը։

Ռազմագերիներ