03 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լաբուբուի ստեղծողը՝ մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում

Լաբուբուի ստեղծողը՝ մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում

Լաբուբուի ստեղծող Վան Նինգը 38 տարեկանում ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում. հաղորդում է Bloomberg-ը։

Վարկանիշային աղյուսակում նշվում է, որ ակտիվների ընդհանուր չափը կազմում է 26,5 միլիարդ դոլար։ Նինգը ցուցակում գերազանցել է Lukoil-ի բաժնետեր Վագիտ Ալեքպերովին և PayPal-ի հիմնադիր Պիտեր Թիլին։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում Լաբուբուի ստեղծողի կարողությունն աճել է 20 միլիարդ դոլարով։

Մինչ այդ, Pop Mart ընկերությունը հայտարարել էր Լաբուբու տիկնիկների մինի տարբերակների թողարկման մասին։ Ընկերության բաժնետոմսերը կտրուկ աճել են ֆոնդային բորսայում, երբ ընկերությունը հայտարարել է իր ամենահայտնի Լաբուբու տիկնիկների մինի տարբերակների թողարկման մասին։ Գլխավոր տնօրենը նշել է, որ նոր մինի Լաբուբուն կպատրաստվի հեռախոսների համար նախատեսված աքսեսուարների ձևաչափով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026