
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայում իր դեսպանատան շենքի վնասման մասին
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը օգոստոսի 28-ին՝ ժամը 3-ի սահմաններում, ենթարկվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով շենքը վնասվել է. APA-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով որոշ պատուհաններ կոտրվել են, իսկ հյուպատոսական բաժնի շենքի տանիքին ճաքեր են առաջացել:
«Դեսպանատան աշխատակիցների շրջանում զոհեր չկան: Մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը»,- ասել է Հաջիզադեն: