29 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
-2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընթացիկ տարում ՀՀ-ում վերելակի մեջ մնալու 219 ահազանգ է ստացվել, 200-ը՝ Երևանում․ ՆԳՆ փրկարար ծառայություն

Ընթացիկ տարում ՀՀ-ում վերելակի մեջ մնալու 219 ահազանգ է ստացվել, 200-ը՝ Երևանում․ ՆԳՆ փրկարար ծառայություն

ԱԻՆ-ը 2022-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում  վերելակում
մարդկանց արգելափակման մասին 371 ահազանգ է ստացել, որից 350-ը Երևանում։ Այս մասին
ABC Media-ին տեղեկացրել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

2023-ի հունվար-օգոստոս ամիսներին այդ թիվը եղել է 219-ը, որից
200-ը Երևանում։

Թե՛ 2022-ին, թե՛ 2023-ին Երևանում վերելակի մեջ մնալու դեպքերի
ամենամեծ թիվը գրանցվել է Նոր Նորք վարչական շրջանում՝ 2022-ին՝ 81, 2023-ին՝ 57 դեպք,
Կենտրոն վարչական շրջանում համապատասխանաբար 52 և 28, Ավանում՝ 46 և 10։

Աջափնյակում 2022-ին այդ թիվը կազմել է 32, իսկ ընթացիկ տարում՝
10։ Արաբկիրից 2022-ին ստացվել է վերելակի մեջ մնալու 37, և 2023-ին՝ 14 ահազանգ, Դավթաշենից՝
համապատասխանաբար  24 և 19, Էրեբունիից՝ 20 և 12, Մալաթիա- Սեբաստիայից՝ 26 և
29, Շենգավիթից՝  17 և 10, իսկ Քանաքեռ Զեյթունից՝ 14 և 3։

2023 թվականի տվյալները ներկայացված են օգոստոսի 9-ի դրությամբ։