20 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոուրինյուն հեռացվել է «Ֆեներբահչեի» գլխավոր մարզչի պաշտոնից

Մոուրինյուն հեռացվել է «Ֆեներբահչեի» գլխավոր մարզչի պաշտոնից

Պորտուգալացի անվանի մասնագետ Ժոզե Մոուրինյուն ազատվել է «Ֆեներբահչեի» գլխավոր մարզչի պաշտոնից. գրում է Armsport.am-ը հղում անելով՝ թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։

«Մեր և Մոուրինյուի ճանապարհները բաժանվել են։ Շնորհակալություն ենք հայտնում նրան մեր թիմի զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում»,– ասվում է ակումբի հայտարարության մեջ։

62-ամյա Մոուրինյուն «Ֆեներբահչեն» գլխավորում էր 2024 թվականի հուլիսից։ Թիմը նախորդ մրցաշրջանն ավարտեց Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղում։

Օգոստոսի 27-ին «Ֆեներբահչեն» հյուրընկալվելիս պարտվեց «Բենֆիկային» և, երկու խաղերի արդյունքում (0:0, 0:1), չկարողացավ որակավորվել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլ։

Ռազմագերիներ