09 Հոկ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը Թրամփի հետ հանդիպումից հետո մեկնում է Չինաստան տոնելու հաղթանակը. Ի՞նչ սպասել այցից և ՇՀԿ գագաթնաժողովից. BBC

Պուտինը Թրամփի հետ հանդիպումից հետո մեկնում է Չինաստան տոնելու հաղթանակը. Ի՞նչ սպասել այցից և ՇՀԿ գագաթնաժողովից. BBC

Վլադիմիր Պուտինը կրկին մեկնում է Չինաստան, բայց այս անգամ արդեն նոր կարգավիճակով։ Ուկրաինայի պատերազմից հետ առաջին անգամ նա գնում է իր գլխավոր դաշնակցի մոտ ոչ որպես Սի Ծինփինի ենթական, այլ որպես համաշխարհային առաջնորդ, որը հավասար իրավունքներով է խոսում ԱՄՆ նախագահ՝ աշխարհի առաջատար տնտեսական ու ռազմական ուժի հետ. գրում է BBC-ն:

Այցը նշանավորում է Պուտինի քաղաքական «հաղթանակը» Ալյասկայից վերադարձից հետո, որտեղ Թրամփը ընդունել էր ՌԴ նախագահին ամերիկյան հողում, և Պուտինը նրան համոզել էր չհրապարակել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սպառնալիքներ:

Չինաստանում Պուտինին սպասում են ոչ միայն Սի Ծինփինը, այլև ավելի քան տասնյակ հակաարևմտյան երկրների առաջնորդներ։ Նրանք կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկօրյա գագաթնաժողովին Տյանցզինում։ Գագաթնաժողովի ավարտից հետո Պուտինը կմնա Պեկինում՝ մասնակցելու 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնական միջոցառումներին՝ հիշեցնելով «չինական ժողովրդի հաղթանակը Ճապոնիայի ագրեսիայի դեմ»։

Պուտինի այս երկարատև այցը ցույց է տալիս Արևմուտքին, որ Ռուսաստանի և Չինաստանի «բարձրագույն ընկերությունը» միայն ամրապնդվում է, և ԱՄՆ-ի փորձերը բաժանել նրանց՝ ձախողման են դատապարտված։

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են ոչ միայն առևտրի ու տնտեսության վրա, այլև գաղափարական համերաշխության։ Երկուսն էլ դեմ են արևմտյան լիբերալիզմին, մարտահրավեր են նետում ամերիկյան «հեգեմոնիային», միջուկային պետություններ են ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ։ Տնտեսական ոլորտում նրանք լրացնում են միմյանց՝ Ռուսաստանը հումքային երկիր է, Չինաստանը՝ արդյունաբերական և տեխնոլոգիական, իսկ ռազմական ոլորտում Չինաստանը շահում է Ռուսաստանի աշխարհագրական դիրքից:

Անհատական հարաբերություններն էլ կարևոր դեր ունեն․ Պուտինն ու Սին երկուսն էլ 72 տարեկան են, մեծացել են խորհրդային կոմունիզմի պայմաններում, երկար են իշխում և կառուցել են ավտորիտար կառավարման համակարգեր։ Ուկրաինա ներխուժումից առաջ նրանք ստորագրել էին «սահմաններ չունեցող ընկերության» հայտարարություն, իսկ Սի Ծինփինը Պուտինին անվանում է «թանկագին ընկեր»։

Ռուս-չինական հարաբերությունները որոշ ռուսների համար ասիմետրիկ են և ավելի շահավետ Չինաստանի համար, իսկ ռուսները այդուամենայնիվ Չինաստանին համարում են «օգնական» ԱՄՆ-ի դեմ պայքարում։

ՇՀԿ-ի գագաթնաժողովը և առաջիկա հանդիպումները ցույց կտան աշխարհին, որ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ մրցակցությանն այլընտրանք կա։ Այդ պատճառով Պուտինը երաշխավորված պատվավոր տեղ է ստանում միջազգային նիստում, իսկ Չինաստանը՝ որպես երկրորդ տնտեսություն և ԱՄՆ-ի մրցակից, կարևոր դեր ունի ոչ միայն ՇՀԿ-ում, այլև ԲՐԻԿՍ-ում:

Ռազմագերիներ