
Ինչու՞ դպրոցներից հանեցին Հայոց եկեղեցու պատմությունը, սա ընդդեմ եկեղեցու՞ է, թե՞ անձի․ Սյունիքի թեմի առաջնորդ
Եթե առանձնացնում են անձերի, բայց գործողությունները վերաբերում են բոլորին, կարծում եմ՝ ամբողջ եկեղեցուն են վնասում․ ասել է Սյունիքի թեմի առաջնորդ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանը։
«Մեկ օրինակ եմ ուզում բերել․ ինչու՞ դպրոցներից հանեցին Հայոց եկեղեցու պատմությունը։ Սա ընդդեմ եկեղեցու՞ է, թե՞ ընդդեմ անձի, կարծում եմ՝ ընդդեմ եկեղեցու։ Շատ վատ եմ վերաբերում նման քայլերին որպես հայ, եկեղեցու զավակ և հոգևորական։ Աղոթում եմ և հուսով եմ՝ խելքի ու դարձի կգան դեպի հայոց մայր եկեղեցին»,- ասել է Սյունիքի թեմի առաջնորդը։