
Լվովում սպանել են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Անդրեյ Պարուբիին
Լվովում սպանվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար և Ուկրաինայի խորհրդարանի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբին. գրում են ուկրաինական լրատվամիջոցները:
Օգոստոսի 30-ին Ուկրաինայի ազգային ոստիկանության Telegram-ալիքում հայտնվել է տեղեկություն Լվովում 1971 թ․ ծնված հասարակական-քաղաքական գործչի սպանության մասին։
Իրավապահները հաղորդագրություն են ստացել Ֆրանցկովյան շրջանում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ՝ ժամը 12:00-ին։ Հրազենային վնասվածքից Պարուբինը տեղում մահացել է:
Իրավապահները աշխատում են պարզել կրակողի ինքնությունն ու գտնվելու վայրը։
Անդրեյ Պարուբին ծնվել է 1971 թվականի հունվարի 31-ին Լվովի մարզի Չերվոնոգրադ քաղաքում։ Նա Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2014 թ․ փետրվարի 27-ից մինչև օգոստոսի 7-ը։