02 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինդոնեզիայի կառավարության շենքում հրդեհի հետևանքով զոհեր կան

Ինդոնեզիայի կառավարության շենքում հրդեհի հետևանքով զոհեր կան

Ինդոնեզիայում՝ խորհրդարանի շենքում հրդեհի հետևանքով առնվազն երեք մարդ է մահացել, հինգը վիրավորվել են, որի համար մեղադրում են ցուցարարներին. գրում է Al Jazeera-ն, հղում անելով Ինդոնեզիայի աղետների կառավարման գործակալությունը։

Շաբաթ հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ մահացածները զոհվել են ուրբաթ երեկոյան Մակասարի քաղաքում տեղի ունեցած հրդեհի ընթացքում։

Մակասարի քաղաքային խորհրդի քարտուղար Ռահմաթ Մապպատոբան AFP գործակալությանը հայտնել է, որ նախորդ գիշերվա դեպքից երեք մարդ մահացել է։ Երկուսը՝ դեպքի վայրում, մեկը՝ հիվանդանոցում։ Նրանք այրվող շենքում էին։

Նա մեղադրել է ցուցարարներին շենքը գրոհելու և հրդեհելու համար:

Հրդեհը արդեն մարվել է։

Ռազմագերիներ