28 Դեկ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել Բայդենին Արցախի ճգնաժամի լուծման հարցով

Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել Բայդենին Արցախի ճգնաժամի լուծման հարցով

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մնացականյանը։

Մնացականյանը հայտնել է Շիֆի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման մանրամասները և նշել, որ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր ներգրավվածությունը հայերին օգնելու հարցում։

«Քննարկվել է Արցախի հիմնախնդիրները, նախևառաջ  սնունդը թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով հնարավորինս արագ Արցախ հասցնելու հարցը: Ադամ Շիֆը պատրաստակամություն է  հայտնել շարունակել աշխատանքները, նա հիմա նամակ է պատրաստում նախագահական ուղարկելու համար: Սիրելի Արցախ, մենք ձեզ հետ ենք, մենք չենք դադարում պայքարել, հորդորում եմ Սփյուռքի մյուս կազմակերպություններին աշխատանքներ տանել: Ներկայիս առաջնային խնդիրը Արցախն է, բայց նաև մեր նպատակն է ցույց տալ, որ միասնական ենք, պառակտված չենք»,– ասել է Մնացականյանը։