
Կարմիր Խաչի նախագահը Գազայի զանգվածային տարհանումը անհնար և անհասկանալի է համարում
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահը նշել է, որ Գազայի զանգվածային տարհանումը ներկա պայմաններում երբևէ հնարավոր չի լինի իրականացնել անվտանգ և արժանապատիվ ձևով. գրված է Կոմիտեի պաշտոնական կայքում:
Նա նշել է, որ նման տարհանումը կհանգեցնի մարդկանց զանգվածային տեղաշարժի, որին Գազայի շրջանների մեծ մասը պատրաստ չէ՝ հաշվի առնելով քաղաքի ենթակառուցվածքների լայնածավալ վնասները և սննդի, ջրի, ապաստարանի և բժշկական օգնության սուր պակասը։
Նշվում է, որ տարհանման հրամանը կտրվի արդեն մի քանի ամսվա մարտերից վիրավորում ստացած և վտանգներից վախեցած քաղաքացիական անձանց։ Շատերը չեն կարող հետևել հրամաններին, քանի որ սոված, հիվանդ, վիրավոր կամ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մադիկ են։
Ըստ միջազգային հումանիտար իրավունքի կանոնների, տարհանման հրամաններ տրվելու դեպքում Իսրայելը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որպեսզի քաղաքացիական անձանց համար ապահովվեն բավարար պայմաններ՝ բնակարանի, հիգիենայի, առողջության, անվտանգության և սննդի առումով, և ընտանիքները չբաժանվեն։ Այս պայմանները այժմ Գազայում չեն ապահովվում և տարհանումը դարձնում են ոչ միայն անհնարին, այլև անհասկանալի ներկա պայմաններում։