Օկամպոն կոչ է արել Քիմ Քարդաշյանին և Էրիկ Իսրայելյանին արցախցիների ձայնը հասցնել Բլինքենին
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կոչ է արել ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին՝ Արցախի հայերի ձայնը հասցնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը չունեն ձայն և քաղաքական ներկայացվածություն։ Դա կարող է լինել Ձեր ձայնը և Ձեր ներկայացվածությունը։ Դա կօգնի նրանց հասնել պետքարտուղար Բլինքենին։ Բլինքենն այն մարդկանցից է, որը կարող է փոխել քաղաքականությունը և կանգնեցնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանությունը 2023-ին», – ասել է Օկամպոն X – ի (Twitter) իր տեսաուղերձում։
Հիշեցնենք, որ Օկամպոն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «ցեղասպանություն»։