
Պարզվում են զինծառայող Գրանիկ Խնկոյանի մահվան հանգամանքները
2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի
շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ
Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել
է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում
է նախաքննություն: