
Գերմանիան կանխել է ՆԱՏՕ-ի փլուզումը. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինի՝ պաշտպանական ծախսերը մեծացնելու որոշման շնորհիվ ՆԱՏՕ-ն փրկվել է փլուզումից. ասել է ZDF-ին տված հարցազրույցում։
Նա հիշել է սահմանադրության փոփոխությունները, որոնք թույլ են տվել ստեղծել պաշտպանական ծախսերի համար հատուկ հիմնադրամ, որն էլ փրկեց ՆԱՏՕ-ն։
«Ես գտնվում էի Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Եթե մենք չփոխեինք Սահմանադրությունը և պատրաստ չլինեինք թույլ տալ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը 3.5% ծախսել պաշտպանության վրա՝ գումարած 1.5% անհրաժեշտ ենթակառուցվածքների վրա, ՆԱՏՕ-ն, հավանաբար, այդ օրը կփլուզվեր։ Մենք կանխեցինք դա», – ասել է Մերցը։