
Ադրբեջանն ու ՌԴ-ն աշխատում են հարաբերությունները բարելավելու ուղղությամբ․ Օվերչուկ
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունը շատ կարևոր է երկու երկրների համար։ Աշխատանքներ են տարվում հարաբերությունների բարելավման ուղղությամբ. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք անցկացրել ենք միջկառավարական համաժողով, և տնտեսական ոլորտում մենք երկուսս էլ նշել ենք, որ մեր համագործակցությունը զարգանում է։ Եվ այն համագործակցությունը, որ կա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր է մեր երկու երկրների համար։ Եվ մենք աշխատում ենք այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ», – նշել է Օվերչուկը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին հարցին։