
GPS-ի խափանման պատճառով ֆոն դեր Լեյենի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել թղթային քարտեզով
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի օդանավակայանում: Պատճառը GPS համակարգերի խափանումն է, որը, ենթադրաբար, տեղի է ունենցել ռուսական հարձակման պատճառով․ գրել է Financial Times-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ ենթադրյալ ռուսական միջամտությամբ՝ Բուլղարիայի օդանավակայանում անջատվել է GPS նավիգացիոն ծառայությունը, ինչի պատճառով ֆոն դեր Լեյենի ինքնաթիռին վայրէջք կատարել թղթային քարտեզների միջոցով։
«Օդանավակայանի ամբողջ տարածքը կորցրել է GPS-ը։ Սա, անկասկած, պայմանավորված էր արտաքին միջամտությամբ»,- ասել է աղբյուրներից մեկը։
Մոտ մեկ ժամ օդանավակայանի շուրջ պտտվող օդաչուն որոշել է ինքնաթիռը վայրէջք կատարել՝ օգտագործելով անալոգային քարտեզներ։
Ֆոն դեր Լեյենը Բուլղարիա է այցելել օգոստոսի 31-ին՝ Բալթյան երկրների, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Բուլղարիայի առաջնագծի երկրներ կատարած շրջագայության շրջանակներում։