02 Սեպ
2025
35° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենեսուելան կանգնած է վերջին 100 տարվա ամենամեծ սպառնալիքի առջև՝ ԱՄՆ-ի նավատորմի պատճառով. Մադուրո

Վենեսուելան կանգնած է վերջին 100 տարվա ամենամեծ սպառնալիքի առջև՝ ԱՄՆ-ի նավատորմի պատճառով. Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է փոխել նրա երկրի վարչակարգը՝ Կարիբյան ծովում նավատորմի տեղակայման միջոցով. գրում է Reuters-ը:

Վերջին շաբաթներին հարաբերությունները Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև սրվել են՝ հարավային Կարիբյան ծովում ամերիկյան նավատորմի թվաքանակի ավելացումից հետո: ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ դրա նպատակն է վերահսկել լատինամերիկյան թմրանյութային կարտելների վտանգները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թմրանյութային կարտելների դեմ պայքարը համարում է իր վարչակազմի հիմնական նպատակներից մեկը, որը մաս է կազմում միգրացիան սահմանափակելու և հարավային սահմանը պաշտպանելու ավելի լայն ծրագրի։

Մադուրոն և Վենեսուելայի այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելլոն, պնդում են, որ ԱՄՆ-ն սպառնում է իրենց երկրին և այս նավատորմի հզորացումը նախատեսված է ռազմական միջամտությունն արդարացնելու համար։

«Նրանք փորձում են վարչակարգի փոփոխություն իրականացնել ռազմական սպառնալիքով»,– ասել է Մադուրոն։ Նա նաև նշել է, որ Վենեսուելան կանգնած է վերջին 100 տարվա ամենամեծ սպառնալիքի առաջ և այսպիսի իրավիճակ երբեք չի գրանցվել։

Մադուրոն ընդգծել է, որ երկրի զինված ուժերը առաջնային պատրաստվածության են բերվել և Վենեսուելան չի ծնկի սպառնալիքների առջև։ Վենեսուելայի կառավարությունը քննադատել է ԱՄՆ-ի պնդումները, որ Վենեսուելան և նրա ղեկավարությունը կարևոր դեր են խաղում միջազգային թմրանյութային թրաֆիքինգում։

Ռազմագերիներ