
KitKat արտադրող ընկերության տնօրենը հեռացվել է աշխատանքից ենթակայի հետ գաղտնի սիրային կապի մեջ լինելու պատճառով
Շվեյցարական սննդի հսկա, KitKat-ից մինչև Nesquik արտադրող Nestle ընկերությունն աշխատանքից ազատել է իր գործադիր տնօրեն Լորան Ֆրիքսին՝ ենթակայի հետ գաղտնի սիրային հարաբերությունների մեջ գտնվելու պատճառով․ գրում է CNN-ը։
Ֆրիքսը պաշտոնը ստանձնել էր ուղիղ մեկ տարի առաջ։
Նշվում է, որ սպառողական դժվարին պայմանների և ԱՄՆ առևտրային մաքսատուրքերի ֆոնին՝ սկանդալը կարող է վատ անդրադառնալ Nestle ընկերության վրա։
Nestle-ը հայտարարել է, որ անմիջական ենթակայի հետ չբացահայտված սիրային հարաբերությունների մեջ գտնվելը խախտում է ընկերության գործարար վարքագծի կանոնները։