02 Սեպ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ էր միջոցառման պահին հոսանքազրկվել Եռաբլուրը․ ՀԷՑ-ն արձագանքել է Վանեցյանին

Ինչո՞ւ էր միջոցառման պահին հոսանքազրկվել Եռաբլուրը․ ՀԷՑ-ն արձագանքել է Վանեցյանին

ՀԷՑ-ն արձագանքել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե փորձել են խոչընդոտել Եռաբլուր զինվորական պանթեոնում իրենց կազմակերպած միջոցառումը։

«Հոսանքազրկումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 07:18-ի սահմաններում, սակայն դեպքի մասին «ՀԷՑ» ՓԲԸ-ի Կարգավարական ծառայությունը տեղեկացվել է միայն 10:12-ին: Հայտնում ենք, որ թեպետ տարածքի անխափան էլեկտրասնուցման վերահսկողությունը վերապահված է այլ մարմինների, սակայն տեղեկատվությունը ստանալուն պես Եռաբլուր պանթեոնի տարածքում աշխատանքներ են իրականացվում ՀԷՑ Շենգավիթ շահագործման շրջանի օպերատիվ կարգավարական ծառայությունը», – հայտարարել է ՀԷՑ-ը։

Ընկերությունը նաև նշել է, թե կասկածներ կան, որ հոսանքազրկումը կարող է կապված լինել արտաքին ներգործության հետ։ Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ Եռաբլուրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իշխանությունը ցանկացել է խոչընդոտել միջոցառման կազմակերպումը։ Ըստ Վանեցյանի՝ իշխանականները չեն ցանկացել, որ զոհված տղաների ծնողները բարձրախոսով իրենց սրտի խոսքն ասեն և հոսանքազրկել են տարածքը։

Ընկերությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ պանթեոնում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է։

Ռազմագերիներ