
Հնդկաստանի կողմից ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակման պատճառը Բաքվի և Պակիստանի միջև սերտ հարաբերություններն են․ Զատուլին
Հնդկաստանը խոչընդոտել է Ադրբեջանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ Բաքվի և Պակիստանի միջև սերտ մերձեցման պատճառով։ Այս մասին Absatz-ին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այս որոշումը կարճատես են համարում Հնդկաստանի կողմից։
«Այս որոշումը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության հետևանք է, որի հետ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է՝ զարգացնելով ռազմատեխնիկական համագործակցությունը Իսլամաբադի հետ։ Սկզբից Բաքվի՝ ՇՀԿ-ին միանալու դիմումը ձախողվել էր։ Ռուսաստանը և Չինաստանը կողմ են կազմակերպության անդամակցության ընդլայնմանը, բայց Հնդկաստանի դիրքորոշումը հայտնի էր գագաթնաժողովից առաջ»,- բացատրել է Զատուլինը։
Պատգամավորի խոսքով՝ Բաքուն գիտեր, որ Նյու Դելին կարգելափակի հանրապետության անդամակցությունը ՇՀԿ-ին։ Սակայն հիմա Ադրբեջանն Արևմուտքին միանալու իր ցանկությունը կբացատրի կազմակերպության անդամ դառնալու անհնարինությամբ։
Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոն նշել է, որ Ադրբեջանի անդամակցության արգելափակումը Հնդկաստանի կողմից, «դառը հաբ էր Բաքվի համար, քանի որ նրանք կարծում էին, որ նույնիսկ առանց Ռուսաստանի հնարավոր է համագործակցություն հաստատել ցանկացած երկրի հետ»: