02 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է․ Առողջապահության նախարարություն

Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է․ Առողջապահության նախարարություն

Ամիրյան փողոցում  տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է. տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, նշելով որ ընդհանուր առմամբ երեք մարդ հոսպիտալացվել է:

«Մյուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար»,– ասել են առողջապահության գերատեսչությունից:

Հիշեցնենք, Երևանի կենտրոնում` Ամիրյան –Մաշտոցի հատվածում, «Toyota» մակնիշի ավտոմեքենա է պայթել:

Ռազմագերիներ