25 Դեկ
2024
-0° c ԵՐԵՎԱՆ
-0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչի՞ց են սարսափում Ալիևն ու Փաշինյանը. Աբրահամ Գասպարյան

Ինչի՞ց են սարսափում Ալիևն ու Փաշինյանը. Աբրահամ Գասպարյան

Ռուսաստանը, կարծես, ուրվագծում է ՆԱՏՕ-ական նեոգաղութացման ռազմական
գործողությունների ավարտն Ուկրաինայում և, ի հեճուկս շատերի, ռազմավարական նոր բալանսավորում
է թելադրում Եվրասիայում և Մեծ Մերձավոր Արևելքում. այս մասին ֆեյսբուքյան իր էջում
գրել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:

«Ռուսական դիմադրողականության և հաշվեհարդարի հնարավորությունից
էլ սարսափում են Ադրբեջանն ու Հայաստանի մարիոնետական իշխանությունը»,-գրել է նա:

Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, էրդողանը, Ալիևն ու
հավաքական Արևմուտքը մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է հրաժարվի
Արցախի խորհրդային ժառանգությունից:

«Դա նրանց հնարավորություն կտա ձերբազատվել կարգավիճակի հարցից
և Արցախը երբևէ հայկական պետական միավոր պահելու գործոնից, իսկ Հայաստանը դարձնել
10.000 ք/կմ տարածքով անատամ, դեֆոլտի մատնված իմպոտենտ քաղաք-պետություն՝ Ալեքսանդրապոլի
պայմանագրով, թյուրքական էթնիկ տարրի գերակայությամբ, հսկայական ռազմատուգանքների բեռի
տակ՝ տասնամյակներով կքած»,-գրել է քաղաքագետը:

Նա նշել է, որ նորահայտ «խաչակիրների»՝ Կոռնիձորում ու Երևանի Հանրապետության
հրապարակում կազմակերպած «մասկի շոուն», «հումանիտար»՝ հավանաբար դատարկ բեռների տեղափոխման
կրկեսային համարը, Արցախում ցույց-քայլերթներն ու Արայիկ Հարությունյանի՝ Նիկոլին կապկող
ու քծնող ելույթները մեկ բան են ապացուցում՝ Արևմուտքը պատրաստվում է հակառուսական
պատերազմի նոր ճակատը Ուկրաինայից տեղափոխել մեր տարածաշրջան:

«Արցախի իշխանությունը պիտի դադարի կապկել Նիկոլին: Եթե չդադարի,
պիտի պարտադրե՛նք: Ինքնության համար փրկարար պատերազմի ոգին դարձյալ գալու է Արցախից»,-գրել
է Գասպարյանը: