
12 վայրկյանանոց ելույթի համար Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելը ցինիզմ է․ Հայկ Մամիջանյան
Շատ ծիծաղելի է, ցինիզմ է, երբ 12 վայրկյանանոց ելույթի համար Սամվել Կարապետյանին արդեն շուրջ երեք ամիս է պահում է անազատության մեջ, սրբազաններին, իմ գործընկերներին՝ Արցախի և Հայաստանի, Արթուրին և Դավիթին, Լիդյային, մեր բոլոր պայքարի ընկերներին բացարձակ առանց պատճառ պահում է անազատության մեջ, մինչև այդ Աշոտյանին էր երկու տարի պահում անազատության մեջ, մեր մյուս ընկերներին․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատւվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ասում է՝ դե դուրներդ չի գալիս՝ հեղափոխություն արեք, երբ որ խաղաղ ցուցարարների վրա կիրառվում են լուսաձայնային նռնակներ, երբ ոստիկանական ահավոր բռնություններ են տեղի ունենում խաղաղ ցուցարարների նկատմամբ, այդ իր «դուրներդ չի գալիս հեղափոխություն արեք» ցինիզմը, կարծում եմ առանձնապես մեկնաբանելու կարիք էլ չունի»,-ասել է Մամիջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի քաղբանտարկյաների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ նա ուզում է լռեցնել հայրենասեր, մտածող մարդկանց։
«Եթե նույնիսկ սրբազաններին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Բագրատ սրբազանին, աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ բարերար Սամվել Կարապետյանին, Հայաստանում ամենաշատ եվրոպական քաղաքական կապեր ունեցող, քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանին, ու այսպես շարունակ կարող եմ թվարկել, զոհվածների ծնողներին, հերոսների ծնողներին, կարող է առանց որևէ պատճառ ազատազրկել, ուղարկել բանտ, ապա տեսեք, թե ձեր հետ ինչ կարող է անել։
Այս երկու նպատակներն են, առաջին հերթին լռեցնել հայրենասերներին, իսկ երկրորդը մնացած հայրենասերներին վախեցնել, ոչ առաջին, ոչ երկրորդ նպատակը հաստատ չի ստացվելու և դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բազմիցս ապացուցել են»,-ասել է նա։