
Ի՞նչ հմտություններ են պետք Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու համար
Կադրերի սնանկությո՞ւն, թե՞ կառավարչական հմտություն։ Անվերջ կարելի է թվել իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների պաշտոնավարման շրջապտույտը։
Պատգամավորից նախարար, նախարարից դեսպան, դեսպանից աշխատակազմի ղեկավար կամ գլխավոր խորհրդական։
Պաշտոնների՝ գլխապտույտ առաջացնող փոխատեղումները սկիզբ ունեն, իսկ ավարտը չի նկատվում։ Նույն մարդիկ տարբեր տարիներին զբաղեցնում են տարբեր պաշտոններ՝ առանց նոր մարդկանց ու դեմքերի ներգրավվածության: